▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկուն զգուշացնում է Մխիթարյանին և Լինգարդին

vivaronews.am-ը գրում է. Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեկուն զգուշացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մոտ բռնկումներ շատ են լինում:

Հենրիխ Մխիթարյանը և Ջեսի Լինգարդը, ովքեր ձախողեցին մանչեսթերյան դերբիի առաջին խաղակեսը, դարձան պորտուգալացի մասնագետի «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին «զոհերից»: Ավելի ուշ այդ քննադատության արժանացավ նաև Լյուկ Շոուն, ով ձախողեց «Ուոթֆորդի» հետ հանդիպումը:

Սակայն Դեկուն, ով նախկինում աշխատել է Մոուրինյոյի հետ, կարծում է, որ քննադատությունների մակադակը ՝ խաղի անբաժանելի մասն է «մեծ ակումբում»:

«Եթե դուք խաղում եք այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Չելսին», «Յունայթեդը», «Բարսելոնան», «Ռեալը», ապա պետք է ջանքեր չխնայեք: Եթե ուզում եք խաղալ բարձր մակարդակում պետք է ամեն ինչ հաղթահարեք»,- ասել է Դեկուն:

Ժամանակին Մոուրինյոն քննադատել է նաև «Չելսիի» աստղերին, այդ թվում առաջատար Էդեն Ազարին:Սակայն, Դեկուն պնդում է, որ այսպիսի մոտեցումը ավելի հեռանկարային է ֆուտբոլիստի համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին