▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե հիմա ո՞վ չի խմում․ Վահան գյուղի համայնքապետի արձագանքը՝ հարբած ամուսնու ծեծից հետո ինքնասպան եղած կնոջ լուրին

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը Տելեգրամյան իր ալիքում տեղեկություն է տարածել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան վարչական տարածքում ողբերգական դեպք է տեղի ուենցել։

«Բարև Ձեզ պարոն Ղուկասյան, Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան (Օրջոնոգիձե) վարչական տարածքում երեկ ողբերգական դեպք տեղի ունեցավ։ Զարգարյան Ռոստոմի (Գուգուշի) կնոջը՝ Մերիին գտել էին կախված իրենց անասնագոմում։ Ռոստոմը պայմանագրային զինծառայող է, խմող, պոստերում խաղացող, զինակիցներն ու հարևաններն ասում են նաև ունի բելի գարյաչկա, ասեմ որ ուներ մի հրաշալի կին, խելոք, համեստ, նվիրված ընտանիքին և իր երեք անչափահաս երեխաներին, մեծը 6-րդ դասարանում է։ Երեկ չէ առաջին օրը 26.11.2024թ այդ ալկաշը պետք է լիներ դիրքերում, որպեսզի հաջորդ օրը մասնակցի համագյուղացու քառսունքին։ Դիրքերից կամ թույլտվությամբ, կամ էլ ինքնուրույն, ինչպես միշտ են բոլորն անում, իջել է ու մասնակցել քառսունքին։Բնականաբար՝ էնքան է լակել, որ գիշերը հերթական անգամ իր սև գործն է արել կնոջ հետ, ի միջայլոց մայրն (կիսուրը) էլ է շատ նվաստացրել այդ հարսին, ու արդեն պատկերացրեք ինչպիսի հոգեվիճակում է եղել, որ ոչ հաշվի է առել գալիք ամանորը, ոչ էլ իր երեք անչափահաս երեխաները ու գնացել է այդ քայլին։ Ամբողջ Ճամբարակն ու Վահան գյուղը սգում է այդ կնոջ համար, ասում են պտի այդ այլանդակն իրեն կախեր։ Պարոն Ղուկասյան խնդրում եմ բարձրաձայնեք թե՛ ուղիղ եթերում, թե՛ Ձեր տելեգրամյան էջով՝
1.Ինչո՞ւ են նմաններին թողնում դիրք պահի,
2.Արդյոք ռազմականը տեղեկացել է ինքնակամ՞ է լքել դիրքը, թե՞ թույլտվությամբ,
3.Եվ մինչև երբ՞ պետք է խմել, ծխելը և նմանատիպ պահվածքը շարունակվի դիրքերում։
Այս հարցը միայն Դուք կարող եք բարձրաձայնել։ Իրեն կախելուց առաջ տեսանյութ է ուղղարկել քրոջը Մերին, որ տես` ոնցա ծեծել, գլուխը ջարդել, մարմնի տարբեր հատվածներին կապտուկներ, քրոջն էլ ասելա, որ ինձ կախեմ՝ չզարմանաք։ Թաղումն է այսօր ու աղջկա հայրն առանձին է հաց տալու, ամուսինն առանձին»,- գրել էր Ղուկասյանը։

ՕրագիրՆյուզ-ը գրում է, որ այս լուրի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կապ է հաստատել  Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանի հետ, ով նշել է, որ այս պահին հիվանդանոցում է գտնվում, սակայն դեպքի մասին տեղյակ է։

«Լսել եմ դեպքը, վաղը կհասնեմ գյուղ, կմասնակցեմ կնոջ արարողություններին։ Ամուսնուց վատ բան չեմ տեսել, նորմալ մարդ է, հիմա էլ ծառայության մեջ է։ Դե հիմա բոլորն են խմում, բայց հարբեցող չի եղել։ Ամուսինը և՛ հոգեհանգստին է մասնակցել, և՛ հուղարկավորությանը կմասնակցի։ Ես չեմ լսել, որ կնոջը ծեծի կամ հայհոյի։ 6 հոգով են ապրել՝ տղայի մոր հետ։ Ռոստոմը հայր չի ունեցել։ Մերին էլ լավ աղջիկ էր, նրանից ևս վատ բան չեմ տեսել։ Մեր գյուղի բնակիչ չի եղել, Ճամբարակից է եղել։ Ինչով կկարողանամ՝ կօգնեմ այդ ընտանիքին։ Բոլորը սգում են աղջկա մահը»,-ասել է զրուցակիցը։

Տեղեկությունները, որ կնոջ հուղարկավորությունից հետո այսօր հայրն առանձին է հաց տալու, ամուսինն առանձին՝ Արշակ Մկրտչյանը հերքել է։

«Նման բան չկա, այսօր կհուղարկավորվի մեր գյուղում»,- նշել է նա։

Իսկ գյուղապետի խոսքերի վերաբերյալ գյուղացիներից մեկի  արձագանքին՝ Վարդան Ղուկասյանը նույնպես ներկայացրել է  տելեգրամյան ալիքում․ այն տեղադրել ենք նյութի սկզբում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին