Ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը հայտարարել է իր կնոջ՝ Վալերիա Պերֆիլովայի անունը վերցնելու ցանկության մասին: Պատճառն այն կատակներն են, որոնցում իրեն, իբր, շփոթում են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջի story-ներում:
«Դե բավական է: Ես վերցնում եմ կնոջս ազգանունը։ Այ թե օր էր երեկ»,- գրել է Պրիգոժինը:
Վերջին իրադարձությունների ֆոնին համացանցում հայտնվել են բազմաթիվ մեմեր՝ Իոսիֆ և Եվգենի Պրիգոժինների՝ իբրև թե շփոթությամբ։ Instagram-ում պրոդյուսերի վերջին գրառման տակ օգտատերերը հազարավոր կատակներ են հրապարակել։ «Լավ պրոդյուսեր և հետաքրքիր նախագծեր», «Ինչի՞ շուրջ եք պայմանավորվել Լուկաշենկոյի հետ», «Դա կնոջ նոր երգի՞ բացումն էր», «Պրիգոժին, վերցրու կնոջդ ազգանունը, քանի դեռ ուշ չէ»,- գրել են նրանք մեկնաբանություններում։ Ավելի վաղ Իոսիֆ Պրիգոժինն ասել էր, որ «Վագներ»-ի մասին կատակներն իրեն ծիծաղելի չեն թվում։ |