▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուն ու Մերկելը զրուցել են

 

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ զրուցակիցները խոսել են «Իսլամական պետություն» (ԻՊ)  ահաբեկչական կազմակերպության և «Քուդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների մասին:
Թուրքական «Hurriyet»-ը, հղում անելով Գերմանիայի կառավարության փոխխոսնակ  Գեորդ Շթրայթերի հայտարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն Մերկելին տեղեկացրել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում տեղի ունեցած  պայթյունից հետո թուրքական զորքերի` Սիրիայում և Իրաքում իրականացրած  գործողությունների  մասին:
Մերկելը աջակցություն է հայտնել Դավութօղլուին ահաբեկչության դեմ մղվող պայքարում և հիշեցրել, որ համապատասխան միջոցներ ձերնարկելիս պետք է հետևել դրանց համաչափ լինելուն:
Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ չնայած առկա դժվարություններին  թուրքական իշխանությունները և ՔԲԿ-ն  չեն հրաժարվի սկսված խաղաղության գործընթացից:
Հիշեցնենք, որ ԻՊ–ի ահաբեկիչների կողմից թուրք ենթասպայի սպանվելուց հետո, Թուրքիան ներխուժելով Սիրիայի տարածք, օդային հարվածներ էր հասցրել ԻՊ-ի դիրքերին, որի արդյունքում ըստ թուրքական մի շարք աղբյուրների` սպանվել էր առնվազն 35 ԻՊ-ական:
Թուրքական կործանիչները բացի Սիրիայից ներխուժել էին նաև Իրաք և ռմբակոծել Հյուսիսային Իրաքում գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարները:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ զրուցակիցները խոսել են «Իսլամական պետություն» (ԻՊ)  ահաբեկչական կազմակերպության և «Քուդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների մասին:

Թուրքական «Hurriyet»-ը, հղում անելով Գերմանիայի կառավարության փոխխոսնակ  Գեորդ Շթրայթերի հայտարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն Մերկելին տեղեկացրել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում տեղի ունեցած  պայթյունից հետո թուրքական զորքերի` Սիրիայում և Իրաքում իրականացրած  գործողությունների  մասին:

Մերկելը աջակցություն է հայտնել Դավութօղլուին ահաբեկչության դեմ մղվող պայքարում և հիշեցրել, որ համապատասխան միջոցներ ձերնարկելիս պետք է հետևել դրանց համաչափ լինելուն:Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ չնայած առկա դժվարություններին թուրքական իշխանությունները և ՔԲԿ-ն  չեն հրաժարվի սկսված խաղաղության գործընթացից:

Հիշեցնենք, որ ԻՊ–ի ահաբեկիչների կողմից թուրք ենթասպայի սպանվելուց հետո, Թուրքիան ներխուժելով Սիրիայի տարածք, օդային հարվածներ էր հասցրել ԻՊ-ի դիրքերին, որի արդյունքում ըստ թուրքական մի շարք աղբյուրների` սպանվել էր առնվազն 35 ԻՊ-ական:Թուրքական կործանիչները բացի Սիրիայից ներխուժել էին նաև Իրաք և ռմբակոծել Հյուսիսային Իրաքում գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարները:

 

Աղբյուր`    Ermenihaber

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին