▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուն և Ջոն Քերին քննարկել են Հայոց ցեղասպանության բանաձևը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և ԱՄՆ պետքարտուղար  Ջոն Քերիի միջև հեռախոսազրույց է եղել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին: Տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Դավութօղլուն նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը պահանջող բանաձևը մտահոգության առիթ է դարձել՝ միաժամանակ նշելով, որ սովորաբար Թուրքիային մտահոգող նախաձեռնութուների դեմ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ են  ձեռնարկվում:

Հիշեցնենք, որ  Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձեւը, որը կոչ է անում Սենատին հարգել հանցագործության հիշատակը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին