▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուի անհեթեթ հայտարարությունը

 

Թուրքիայի  վարչապետ Ահմեթ Դավութօղլուն  թուրքական Show TV –ի ուղիղ եթերում խոսել է երկրի արդիական խնդիրների մասին և մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: 
Անդրադառնալով  Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP)՝ հունիսի  7-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու հանգամանքին՝ Դավութօղլուն առաջ է քաշել այն վարկածը, որ ձայների մեծ մասը կուսակցությունը շահել է շնորհիվ ԺԴԿ նախընտրական հանրահավաքի վայրում  (հունիսի 5-ին) տեղի ունեցած պայթյունի: 
Դավութօղլուն նաև հետևյալ  ուշագրավ հայտարարությունն է արել. «Իսլամական պետությունը» (ԻՊ- İŞİD), Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ- PYD) և Սիրիայի կառավարությունը  մայիսի 28 –ին  Հասեքեյում համատեղ ժողով են գումարել և պայմանավորվածություն ձեռք բերել՝ միավորվելու ընդդիմության դեմ: Իսկ այսօր կարող է նման պայմանավորվածություն լինել ԻՊ-ի և ՔԲԿ-ի («Քուրդիստանի բանվորական կուսակցության» – PKK) միջև»:
Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, որ ԻՊ-ի և Թուրքիայի դավանած մուսուլմանական հավատքի միջև ոչ թե 180 աստիճանի, այլ 360 աստիճանի տարբերություն կա:
Դավութօղլուի այս արտահայտությունը, սակայն, մտածելու տեղիք է տալիս. արդյոք վարչապետը չի նկատել, որ իր այս  հայտարարությամբ  ոչ թե ընդգծում է իրենց դավանած հավատքների միջև առկա տարբերությունը, այլ ընդհակառակը, դրանք նույնացվում են:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի  վարչապետ Ահմեթ Դավութօղլուն  թուրքական Show TV –ի ուղիղ եթերում խոսել է երկրի արդիական խնդիրների մասին և մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Անդրադառնալով  Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP)՝ հունիսի  7-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու հանգամանքին՝ Դավութօղլուն առաջ է քաշել այն վարկածը, որ ձայների մեծ մասը կուսակցությունը շահել է շնորհիվ ԺԴԿ նախընտրական հանրահավաքի վայրում  (հունիսի 5-ին) տեղի ունեցած պայթյունի:

 Դավութօղլուն նաև հետևյալ  ուշագրավ հայտարարությունն է արել. «Իսլամական պետությունը» (ԻՊ- İŞİD), Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ- PYD) և Սիրիայի կառավարությունը  մայիսի 28 –ին  Հասեքեյում համատեղ ժողով են գումարել և պայմանավորվածություն ձեռք բերել՝ միավորվելու ընդդիմության դեմ: Իսկ այսօր կարող է նման պայմանավորվածություն լինել ԻՊ-ի և ՔԲԿ-ի («Քուրդիստանի բանվորական կուսակցության» – PKK) միջև»:Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, որ ԻՊ-ի և Թուրքիայի դավանած մուսուլմանական հավատքի միջև ոչ թե 180 աստիճանի, այլ 360 աստիճանի տարբերություն կա:Դավութօղլուի այս արտահայտությունը, սակայն, մտածելու տեղիք է տալիս. արդյոք վարչապետը չի նկատել, որ իր այս  հայտարարությամբ  ոչ թե ընդգծում է իրենց դավանած հավատքների միջև առկա տարբերությունը, այլ ընդհակառակը, դրանք նույնացվում են:

Աղբյուր`    Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին