▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլու. «Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը շատ պարզ է ու բացահայտ»

 

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան մեկնելուց առաջ օդանավակայանում տված ասուլիսի ժամանակ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ:

Վերջինս նշել է, որ իրենք Ադրբեջանի կողքին են լինելու «հողերը հետ ստանալու հարցում»:

«Ադրբեջանի օկուպացված հողերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը պարզ է և բացահայտ: Թուրքիան Ադրբեջանի կողքին է միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանին պատկանող բոլոր հողերի ազատագրման հարցում»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Թուրքական «հaberler.com» կայքը տեղեկացնում է նաև, որ Դավութօղլուն Ադրբեջան կատարած 1-օրյա այցի շրջանակներում կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:

Աղբյուր` Ermenihaber

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին