«2013թ. «ՉԻ»-ն անդրադարձել էր այն փաստին, որ ԱԱԾ-ն լայնամասշտաբ հետաքննություն է իրականացնում՝ Հայաստանին տրված խոշոր գրանտային ծրագրերի արդյունավետության և տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացի առթիվ, որն իրականացրել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Վերջինս հետաքննության շրջանակներում նույնիսկ ԱԱԾ էր կանչվել, հարցաքննվել։
Սակայն կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ԱԱԾ-ի հետաքննությունը նոր թափով է վերսկսվել և բացառված չէ, որ առաջիկայում սկանդալային բացահայտումներ լինեն։ Խոսքը գնում է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող դրամաշնորհների մասին, որոնք Դավիթ Սարգսյանի գործունեության ընթացքում իբրև թե ծախսվել են IT ոլորտի զարգացման, պետգնումների, տենդերների, տեղեկատվական ծրագրերի իրականացման վրա։ Այդ գումարների մի մասը չի ծառայել իր նպատակին, իսկ տարբեր ծրագրերի և տենդերների իրականացումը Դավիթ Սարգսյանը հիմնականում իր յուրայիններին է բաշխել»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում