▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Մարդյանն` անհաջողությունների ու հրաշքներին հավատալու մասին

ESem.amգրում է. Դերասան Դավիթ Մարդյանը վստահ է, որ Ամանորը մեծ սիրով է դիմավորել: Երբ Դավթից ճշտեցինք, նամակ գրո՞ւմ է Ձմեռ պապին, թե ոչ, ասաց. «Ձմեռ պապին նամակ գրելու փոխարեն Աստված պապիկին եմ աղոթում»: Պատասխանելով ամանորյա հարցերին, դերասանը նշեց նաև, որ այս տարի ևս զգաց ժողովրդի կողմից սիրված լինելը, ինչը շատ կարևոր է իր համար:

- Եթե Ձմեռ պապի լինեիք…

- Մարդկանց անսահման ժպիտ, բարություն, փոխադարձ հարգանք ու սեր կբերեի ու կապ չունի իրար ճանաչում են, թե ոչ: Իսկ գումարը կապ չունի երջանիկ լինելու համար:

- Ինչո՞վ նշանավորվեց 2014-ը:

- Մի քիչ անհաջող տարի էր հիվանդությունների պատճառով, բայց հաստատ ձեռքբերումներ ևս եղան: Պոզիտիվ եմ նայում կյանքին, ու կարծում եմ, ամեն մարդ կարող է իր կյանքը փոխել դեպի լավը, իհարկե, Աստծո օգնությամբ ու օրհնությամբ:

- Ո՞րն է Ամանորը նշելու լավագույն վայրը:

- Վայրը կարևոր չէ, կարևորը ջերմ միջավայրն է:

- Ե՞րբ և ո՞ւմ հետ եք զարդարում տոնածառը:

- Երևի 11-12 տարեկանից հետո տոնածառ չեմ զարդարում: Շատ բարի մայրիկ ունեմ, ով զբաղվում է դրանով:

- Ո՞վ է Ամանորի գիշերվա լավագույն հյուրը:

- Բոլորը:

- 3 ուտեստ, որ պետք է լինի ամանորյա սեղանին :

- Մայրիկիս պատրաստած քյուֆթան, թաբուլեն և եգիպտացորենով աղցանը:

- Մինչև քանի տարեկանն եք հավատացել Ձմեռ պապիկին:

- Առհասարակ հրաշքների հավատում եմ, իսկ Ձմեռ պապին մինչև 6-7 տարեկանն եմ հավատացել:

- Ինչպե՞ս եք բացահայտել նրան:

- Որոշ դեպքերից հետո բացահայտեցի: Մի անգամ հայրիկիս բռնացրի Ձմեռ պապի հագուստով, մի անգամ էլ մեր հարևանին:

- Ո՞րն է եղել Ձմեռ պապի ամենահիշվող նվերը:

- Դա հինգ տարեկանում էր: Ոչինչ չէի գրել Ձմեռ պապին, բայց իմ մորական պապիկը, ով շատ բարի մարդ էր, Ձմեռ պապիկի հագուստով ինձ համար թմբկահար Ձմեռ պապիկ էր բերել, որը մինչև հիմա պահում եմ մեր տանը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին