Ռուսական «Յու» հեռուստաալիքի ներկայացուցիչները Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում հաստատել են, որ բլոգեր Դավան (Դավիթ Մանուկյան) լքել է «Դոմ-2» ռեալիթի շոուի հաղորդավարի պաշտոնը։
«Մենք հաստատում ենք։ Հեռանալու մասին բոլոր մանրամասները կհեռարձակվեն «Յու» ալիքով հուլիսի 16-ին»,- ասել են հեռուստաալիքի ներկայացուցիչները։
Հեռուստաալիքը չի պարզաբանել, թե ինչու է Մանուկյանը լքել նախագիծը։
Ինքը՝ բլոգերը, դեռ չի մեկնաբանել իր հեռանալը։