▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Հարությունյան-Գեւորգ Կոստանյան վեճը դուրս է եկել ԱԺ տարածքից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ծագած Դավիթ Հարությունյան-Գեւորգ Կոստանյան վեճը դուրս է եկել ԱԺ տարածքից։ Կոստանյանի քավոր, հոր հետ ջերմ հարաբերություններ ունեցող Դավիթ Հարությունյանը դժգոհել է «վերեւում», թե սա չտեսնված-չլսված վերաբերմունք է իր նկատմամբ, սակայն նրան հասկացրել են, որ նորմալ է։

Ըստ ամենայնի, Դ․ Հարությունյանը կհրաժարվի վեճի առարկա ձեւակերպումից եւ կընդունի Կոստանյանի տարբերակը։ Այն է՝ մարդուն, որի արարքի համար 1 տարուց պակաս ազատազրկում է սահմանված, չի կարելի կալանավորել միայն այն պատճառով, որ քննիչի կանչով չի ներկայացել նախաքննական մարմնին։

Հարությունյանը կողմ է կալանավորմանը, Կոստանյանի մոտեցումն ավելի հումանիստական է եւ կոնվենցիաներին համահունչ։ Ի դեպ, այս վեճը ՀՀԿ-ականները քննարկել են, Կոստանյանը պնդել է, որ ինքն աշխատելու է կոշտ մեթոդներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին