2017 թվականին` հոկտեմբերի 28-ից 29-ը, Իսպանիայի Սանտա-Սուսանա քաղաքում տեղի է ունեցել Կյոկուշինկայ կարատեի (I.K.O. MATSUSHIMA) Եվրոպայի 10-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 29 երկրներից ժամանած մարզիկներ: Հայաստանը երկրորդ անգամ էր մասնակցում այս մրցույթին:
Այս տարի մինչեւ 70 կգ քաշային կարգում ՀՀ-ը ներկայացրեց 24-ամյա Դավիթ Գաբոյանը: Այս քաշային կարգում ընդհանուր առմամբ եղել են 16 մասնակից: Հայ մարզիկն արժանապատվորեն ներկայացավ եւ նվաճեց 3-րդ հորիզոնականը`այն կիսելով Իրանի ներկայացուցիչ Ռամին Աշուրիի հետ: Դավիթ Գաբոյանը կիսաեզրափակչում մրցավարների որոշմամբ պարտություն կրեց ուկրաինացի Անատոլի Թոմարովի կողմից, ով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դենիս Մաքսիմովը:
Հեղինակ ՛ Արման Գաբրիելյան