ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Դավիթ Անանյանը նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Դավիթ Անանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ: