▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Давай до свиданья» երգի համար ՄԻԵԴ-ը Բաքվին պարտավորեցրեց վճարել 15.000 եվրո.azatutyun.am

azatutyun.am-ը գրում է.Եվրադատարանը “Давай до свиданья” հայտնի տեսանյութի հեղինակի գործով Բաքվին պարտավորեցրեց վճարել 15 հազար 500 եվրո։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Թոլիշի Սադո» («Թալիշի ձայն») թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի գործով որոշել է, որ Ադրբեջանում նրա իրավունքները խախտվել են։

Եվրոպական դատարանի հինգշաբթի օրը հրապարակած վճռում նշված է, որ 2012 թվականի հունիսին ձերբակալված Մամեդովի նկատմամբ ոստիկանները բռնություններ են կիրառել, վիրավորել են նրա ազգային արժանապատվությունը։ Դատարանը նշել է, որ նրա իրավունքները խախտվել են կրկնակի՝ Մամեդովը խոշտանգումների է ենթարկվել, ինչպես նաև չեն հետաքննվել նրա բողոքները։ Դատարանի որոշմամբ, Ադրբեջանի իշխանությունները 13 հազար եվրո են վճարելու Մամեդովին՝ որպես փոխհատուցում, ինչպես նաև 2 հազար 500 եվրո՝ դատական ծախսերի համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին