▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Давай до свидания»-ի հեղինակին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման

Այսօր` «Թոլիշի սադո» թերթի խմբագիր Գիլալ Մամեդովը դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Գրում է ադրբեջանական haqqin.az-ը` հղում անելով «Turan»-ին:

Նա մեղավոր է ճանաչվել իրեն ներկայացված բոլոր մեղադրքներով` այդ թվում` «Պետական դավաճանություն», «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանքի հարուցում» և այլն:

Գիլալ Մամեդովը նշել է, որ իրեն կարող է դատել միայն բարձրյալը: Իսկ փաստաբանը հայտարարել է, որ պատրաստվում է վճիռը բողոքարկել:

Մամեդովը ձերբակալվել էր 2012-ի հունիսի 21-ին:

Հիշեցնենք, որ Մամեդովը հենց այն մարդն է, որը տեսագրել  եւ YouТubе-ում տեղադրել էր թալիշական հարսանիքի ժամանակ հնչած  «Ты кто такой. Давай до свидания» երգը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին