▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավաճանները» ահուդողով սպասում են Ծառուկյանի խոսքին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյանի վերադարձի հավանականությունից ԲՀԿ-ում էյֆորիկ տրամադրությունների մեջ են ընկել, կուսակցականները ճախրում են ոգեւորությունից, «դավաճաններն» ահուդողով են սպասում Ծառուկյանի վերջին խոսքին։

Բանն այն է, որ քաղաքականությունից հեռանալուց օրեր առաջ, երբ Ծառուկյանն ակտիվ նախապատրաստվել է եռյակի հանրահավաքին, շատերը, զգալով վտանգը, ճանապարհի կեսից հետ են կանգնել։ Անհարմար վիճակում է հայտնվել նաեւ «դուրս ընկած» պատգամավորական խումբը, որը կուսակցությունից դուրս եկավ նախկին «շեֆի» հեռանալուն պես, թեեւ, ասում են, Ծառուկյանն իր ետեւից դուրս չեկողների վրա է զայրացած։

Եթե Ծառուկյանի վերադարձի հարցը վերջնականապես վճռվի, ապա ԲՀԿ-ն մինչեւ տարեվերջ համագումար կհրավիրի։ Եթե՝ ոչ, ապա համագումարը կտեղափոխվի հաջորդ տարվա սկիզբ։ Մինչդեռ Ծառուկյանի թեմայով ՀՀԿ-ում լիակատար անորոշության մեջ են։ Շարքերին չի ասվել՝ ինչպես պահեն իրենց, ինչպես խոսեն, հետ վերցնե՞ն Ծառուկյանի հասցեին ասած նախկին խոսքերը, թե՞ պնդեն։ Հատկապես անհանգիստ են ԲՀԿ նախկին ղեկավարի դեմ «գրոհի» առաջամարտիկները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին