▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատի եմ տալու». Համո Սահյանի որդին՝ հոր դիմանկարով գուլպաների մասին

Արդեն մի քանի օր է` համացանցում մեծ աղմուկ է բարձրացել Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլ հայ մեծերի պատկերներով, անուններով ու բանաստեղծական տողերով գուլպաների պատճառով: Գուլպաներն արտադրում է «DaVinci Art Shop»-ը։

«Օրագիր»-ը զրուցել է Համո Սահյանի միակ որդու՝ Նաիրի Սահյանի հետ, որն էլ, իմանալով եղելության մասին, այսպես է արձագանքել․ «Դա խայտառակություն է։ Ես վերջերս կաթնաշոռի վրա տեսա Սիսիանում, զանգեցի ու փիս կոպտեցի ղեկավարին։ Ձեռս գուլպա չի ընկել, բայց որ ընկնի, դատի կտամ իրենց ինձ բարոյական մեծ վնաս հասցնելու պատճառով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին