Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկվա իմ «Անպատասխանատու և անպարտաճանաչ դատավորը» վերտառությամբ հրապարակումից հետո, այսօր ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր, ՀՀ ԱԺ պատգամավոր (ՀՀ Վայոց ձորի տխրահռչակ նախկին մարզպետ) Տրդատ Սարգսյանի եղբայր՝ Դավիթ Սարգսյանը, ով մինչև դատավոր պաշտոն զբաղեցնելը, եղբոր պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, իսկ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ զբաղեցրել էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը (նախարար այդ ժամանակ Մխիթար Հայրապետյանն էր, ով Տրդատ Սարգսյանի համակուրսեցին էր) հրապարակել դատավճիռ, որով բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցը և պարտավորեցրել ինձ ոչ միայն ներողություն խնդրել իր քաղաքական ղեկավարներից մեկից, այլ նրան վճարել, ընդհանուր առմամբ 1․130․000 դրամ գումար։ |
«Դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու վճարել 1․130․000 դրամ». Էդգար Ղազարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին