«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ինտերնետային հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել նույն մարզից մի կին, ով մասնագիտությամբ բուժքույր է։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կինը հայտնել է, որի «Odnoklassniki» սոցցանցի միջոցով ծանոթացել մի օգտատիրոջ հետ, ում հետ սոցցանցով որոշակի ժամանակ շփվելուց հետո, երկուստեք որոշել են, որ պետք է ամուսնանան։ Օգտատերը կնոջը ասել է, թե ՌԴ–ում է, որ որոշակի խնդիրներ ունի, եւ դրանք լուծելուց հետո անպայման կամուսնանան։ Իսկ կինը «փեսացուի» համար տեւական ժամանակ լիցքավորման քարտեր եւ գումար է ուղարկել։ Բայց հետո հասկացել է, որ խաբվել է եւ դիմել ոստիկանության։
Մեր ունեցած տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Տեղեկացրին նաեւ, որ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության համապատասխան աշխատակիցների կողմից արդեն պարզվել է, որ տվյալ օգտատերը դատապարտյալ է, ով գտնվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում