Առանց դավանանքի մի մարդ։
Դավանանք կամ աշխարհայացք չեն ունենում մեկ նրանք, ովքեր բնավ չեն փնտրում, մեկ էլ նրանք, որոնք շատ են փնտրում։
Երկրորդ տեսակի դավանազուրկներից եմ ես։ Իմ ողջ կյանքում փնտրել եմ մի բան արժանի դավանելու ու չեմ գտել։ Գիտեմ, սա մեծ դժբախտություն է, գիտեմ, հավատ, կրոն, դավանանք, աշխարհայացք, իդեալ` սրանք ձեռնափայտեր են, որոնց մարդիկ բռնում են սովորաբար մոր արգանդից գերեզման գնալու ճանապարհին, սրանք բլուզի ծոպ կամ քահանայի մորուք են, որոնց հետ խաղում են գերեզմանի դռանը հերթի կանգնած մարդիկ։
Գաղափարն, իբրև երևույթ, գեղեցիկ է ինձ համար` քանի նա ֆարտուկ հագած չի մտել առտնին տնտեսության մեջ։
Քրիստոնեությունը բարձր էր քանի հալածական` իր գաղափարական փուլում էր ապրում։ Իսկ այն ժամանակ, երբ հաղթանակեց և մարմնավորվեց որպես եկեղեցի, ունեցավ իր «սպասավորները», բյուջեն և այլն, դարձավ կռապաշտություն, և այլևս դժվար է որոշել, թե իր հետևորդներից որն է «աստծուն» ծառայում, որը «մամոնային»։ Էլ չեմ խոսում ծեսի մասին, որը բոլոր գաղափարների կրծող որդն է։
Դաշնակցությունը կորցրեց իր վերջին համարումն իմ աչքում, երբ կառավարություն դարձավ, որի ժամանակ ցույց տվեց իր անծայրածիր ապիկարությունը միայն։
Ինձ հիշատակելի էին կոմունիստները այն ժամանակ, երբ նրանք մի բուռ մարդկանցով հալածվում էին ու Սևան աքսորվում, մինիստրի օգնական Վահագն Քրմոյանի ժամանակ։ Այն ժամանակ զոհ էր ու զոհողություն` գաղափար էր, չկար աթոռ, բյուջե, դիրք ու պաշտոն, նորածին մի բույս, որ չուներ «թեքում»։
Տոլստոյն ասել է. «Իդեալը երկար ձողին կապած մի լապտեր է, որն անմերձանալի հեռավորությամբ ընթանալով մարդու առջևից, լուսավորում է միայն նրա ճանապարհը»։ Ես էլ նույն բառերը չկրկնելու համար ասում եմ` իդեալը մի փայտե հրացան է, որը շինված է չկրակելու համար։
Գաղափարները լինեն երկնային, թե երկրային, երբ հաստատություն են դառնում, միշտ ստանդարտ ձևով են քայլում գետնի վրա։ Մի քայլ չեն փոխում առանց ծեսի, որը մեծ մասամբ անհետացող կրոնը թողնում է իր հետնորդներին` փոխելով անունը միայն։
Լեռ Կամսար
Առանց դավանանքի մի մարդ։ Դավանանք կամ աշխարհայացք չեն ունենում մեկ նրանք, ովքեր բնավ չեն փնտրում, մեկ էլ նրանք, որոնք շատ են փնտրում։ Երկրորդ տեսակի դավանազուրկներից եմ ես։ Իմ ողջ կյանքում փնտրել եմ մի բան արժանի դավանելու ու չեմ գտել։ Գիտեմ, սա մեծ դժբախտություն է, գիտեմ, հավատ, կրոն, դավանանք, աշխարհայացք, իդեալ` սրանք ձեռնափայտեր են, որոնց մարդիկ բռնում են սովորաբար մոր արգանդից գերեզման գնալու ճանապարհին, սրանք բլուզի ծոպ կամ քահանայի մորուք են, որոնց հետ խաղում են գերեզմանի դռանը հերթի կանգնած մարդիկ։
Գաղափարն, իբրև երևույթ, գեղեցիկ է ինձ համար` քանի նա ֆարտուկ հագած չի մտել առտնին տնտեսության մեջ։Քրիստոնեությունը բարձր էր քանի հալածական` իր գաղափարական փուլում էր ապրում։ Իսկ այն ժամանակ, երբ հաղթանակեց և մարմնավորվեց որպես եկեղեցի, ունեցավ իր «սպասավորները», բյուջեն և այլն, դարձավ կռապաշտություն, և այլևս դժվար է որոշել, թե իր հետևորդներից որն է «աստծուն» ծառայում, որը «մամոնային»։ Էլ չեմ խոսում ծեսի մասին, որը բոլոր գաղափարների կրծող որդն է։Դաշնակցությունը կորցրեց իր վերջին համարումն իմ աչքում, երբ կառավարություն դարձավ, որի ժամանակ ցույց տվեց իր անծայրածիր ապիկարությունը միայն։Ինձ հիշատակելի էին կոմունիստները այն ժամանակ, երբ նրանք մի բուռ մարդկանցով հալածվում էին ու Սևան աքսորվում, մինիստրի օգնական Վահագն Քրմոյանի ժամանակ։
Այն ժամանակ զոհ էր ու զոհողություն` գաղափար էր, չկար աթոռ, բյուջե, դիրք ու պաշտոն, նորածին մի բույս, որ չուներ «թեքում»։Տոլստոյն ասել է. «Իդեալը երկար ձողին կապած մի լապտեր է, որն անմերձանալի հեռավորությամբ ընթանալով մարդու առջևից, լուսավորում է միայն նրա ճանապարհը»։ Ես էլ նույն բառերը չկրկնելու համար ասում եմ` իդեալը մի փայտե հրացան է, որը շինված է չկրակելու համար։Գաղափարները լինեն երկնային, թե երկրային, երբ հաստատություն են դառնում, միշտ ստանդարտ ձևով են քայլում գետնի վրա։ Մի քայլ չեն փոխում առանց ծեսի, որը մեծ մասամբ անհետացող կրոնը թողնում է իր հետնորդներին` փոխելով անունը միայն։
Լեռ Կամսար