Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «ՊՍԺ»-«Ռեալ» խաղում տանտերերի պաշտպան Դանի Ալվեսը տարօրինակ վարք է դրսեւորել:
Հանդիպման հեռարձակման ժամանակ օպերատորները ֆիքսել են այն պահը, երբ բրազիլացի ֆուտբոլիստը բռնում է Քրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկի թեւքից:
Սակայն այդ դրվագի մանրակրկիտ դիտելուց հետո երեւում է, որ մինչ այդ Դանի Ալվեսը ձեռքով մաքրել էր քիթը:
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած խաղում «Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով: