Դիտեք նաև՝
Մհեր Բաղդասարյանի Tet a Tet հաղորդման ժամանակ Սարգիս Ավետիսյանը ՝ հարցին, որ ինքը ծնունդով Արցախից է, և այս շրջանը, երբ պատերազմից հետո Արցախը շրջափակման մեջ է,պետք է, որ նրա համար բարդ լինի, երգիչը խոստովանել է, որ առավել բարդ է, երբ տեսնում է ծնողների տանջվելը.
«Մենք էս ամենի միջով անցանք, երբ որ Հադրութը հանձնվեց թշնամուն: Ավելի ծանր է լինում, երբ տեսնում ես`ծնողդ ինչպես է տանջվում,ու էդ ամենի միջով արդեն երկրորդ անգամ ենք անցնում, երբ, որ Հադրութը հանձնեցին, տատիկի, պապիկի գերեզմանները թողնում ենք այնտեղ,ու արդեն երկրորդ անգամ, որ նույնիսկ Ստեփանակերտ գնալնա դառնում անհնարին: Էդ արդեն, էն որ դանակը հասնումա ոսկորին»:
Զրույցի ընթացքում Սարգիսը խոստովանել է, որ ԱՄՆ ինքը եկել, ընկերներին է տեսել, համերգով ներկայացել, սակայն միևնույն է`ուզում է վերադառնալ Հայաստան.
«Ուզում եմ վերադառնալ, մի փոքր, մի բուռ Հայաստանում ուզում ես ապրես, ինչ կարող ես անել, ուզում ես գոնե այնտեղ անես»:
Մհերը հիշել է, որ տարիներ առաջ ATV հեռուստաընկերությամբ իրենք Սարգիսին վատագույն արտիստների շարքում էին ընդգրկել: Սարգիսը ծիծաղել է և նշել հետևյալը.
«Ընդհանրապես վիրավորական չէր, ընդամենը մենք մեր «ջեբի» չափով էինք տեսահոլովակ նկարահանում:Էդ ամենը ստիմուլ էր տալիս: Ով կասի,որ էն տարիների էդ տեսահոլովակ նկարողը հիմա ամենաթանկ տեսահոլովակ նկարողներից մեկն է»: