Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցը ռմբակոծության է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել մոտ 60 անձ:
«Բերիո նյուզ»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ զոհված 9-ամյա աշակերտը հայ չէ, իսկ շուրջ 60 վիրավորների թվում կան աշակերտներ, ուսուցիչներ, վարժարանի այլ պաշտոնյաներ:
Վիրավորները տեղափոխվել են ֆրանսիական և 5 այլ հիվանդանոցներ: Նրանցից 6-ի վիճակը ծանր է:
Վիրավորների շարքում են 2 հայ աշակերտներ՝ Նարեկ Մարաշլեանը, Յակոբ Խտըրլարեանը, երկու հայ ուսուցչուհիներ՝ Սիլվա Լիվլէճեանըև Ֆրանսուա Տէշօղլանեանը:
Ռմբակոծությունը նյութական ծանր վնասներ է հասցրել վարժարանին, շրջանի բնակարաններին: Ողբերգական դեպքը հուզում է առաջացրել Դամասկաոսի բոլոր հայկական շրջաններում:
Միջադեպից հետո հիվանդանոցներ են այցելել Սիրիայի առողջապահության և կրթության նախարարները, Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:
Լուսանկարները՝ «Բերիո նյուզ»-ի ֆեյսբուքյան էջից