▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Dalma Garden Mall-ում բացվեց ֆրանսիական Lacoste ապրանքանիշի խանութ-սրահը

Նոյեմբերի 26–ին Dalma Garden Mall-ում մեծ շուքով վերաբացվեց ֆրանսիական հանրահայտ Lacoste ապրանքանիշի խանութ-սրահը: Բացման միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԱՊՀ տարածաշրջանում Lacoste–ի պաշտոնական ներկայացուցիչ Մուրադ Ակոլինն ու մի շարք հայտնի հյուրեր: Միջոցառումն սկսվեց գեղեցիկ շոու-ներկայացմամբ: 

Բացման արարողությանը բրենդի տարբերանշանը հանդիսացող կոկորդիլոսի պատկերով ժապավենի կտրելը վերապահված էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին ու Հայաստանում ֆրանսիական ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցչին:

 Ժոնաթան Լաքոտն իր ելույթի խոսքում նշեց հետևյալը.

«Lacoste-ը շատ լավ ապրանքանիշ է: Հիմնվել է 1933 թվականին ֆրանսիացի հայտնի թենիսիստ Ռենե Լակոստի կողմից: Lacoste նշանակում է որակ՝ ֆրանսիական ձևով: Շատ ուրախ եմ, որ հայտնի բրենդը վերաբացվում է Հայաստանում»:

Հայաստանում ֆրանսիական ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Արմինե Հովակիմյանն արարողության ժամանակ իր խոսքում նշեց հետևյալը.

«Ավելի քան մեկ տասնամյակ Lacoste խանութ-սրահը ներկայացել է հայ սպառողին իր նրբաճաշակ մոդելներով՝ ընդգծելով շատերի անհատականությունը: Բրենդի նոր կոնցեպտին և ժամանակի թելադրանքին համաձայն խանութ սրահները տեղափոխվում են առևտրի և ժամանցի համար նախատեսված հատուկ վայրեր, դրանով էլ ավելի հարմարավետ լինելով սպառողին: Հանդիսանալով տվյալ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում՝ մենք ևս անմասն չմնացինք այս ամենից և առաջին խանութ–սրահը բացեցինք Dalma Garden Mall-ում, որին կհաջորդեն նաև մյուս խանութները:  Շուրջ 84 տարվա պատմություն ունեցող, շատերի համար ընտանեկան բրենդ համարվող այս ապրանքանիշը հնարավորություն է տալիս ժամանակակից մարդուն ոչ միայն լինել ուշադրության կենտրոնում և վայելել Ֆրանսիայի շունչը՝ այլ նաև գնահատել որակյալն ու հարմարավետը: Կարծում եմ կգնահատեք ֆրանսիական նորաձևությունը, չէ որ շատերս Ֆրանսիա ասելով հասկանում ենք հենց նորաձևություն»:
 
ԱՊՀ տարածաշրջանում Lacoste ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Մուրադ Ակոլինը նշեց, որ ֆրանսիական հանրահայտ հագուստի բրենդն ունի ներկայացուցչություններ աշխարհի տարբեր երկրներում: 

«Lacoste-ը ունի 1200 խանութներ տարբեր երկրներում:Մեր հիմնական նպատակն է ապրանքանիշը զարգացնել և դարձնել ամենից հայտնի բրենդը Հայաստանում»:

Հատուկ մոդելներ ալիգատորի դաջվածքներով, մեծ զեղչեր, անակնկալներ, նվերներ, լավ երաժշտություն և հյուրասիրություն. այս ամենը Lacoste-ի վերաբացման տոնական միջոցառման ընթացքում էր, որն ավարտվեց խաղարկությամբ: Վիճակահանությամբ ընտրված հաջողակ կտրոնների տերերը ստացան տարատեսակ նվերներ ու խրախուսական մրցանակներ, իսկ ամենահաջողակ կտրոնի տերն արժանացավ 100,000 դրամ արժողությամբ մրցանակի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին