Երգչուհի Դալիթան օրերս Երևանի ռեստորաններից մեկում ընտանիքի անդամների և մտերիմների հետ միասին տոնել է իր ծննդյան 15-րդ տարեդարձը: Ներկայացնում ենք 15-ամյա երգչուհու համար նշանակալից օրվա մի քանի լուսանկար:
Ի դեպ` երգչուհու համար ամենամեծ նվերը եղել է իր նոր տեսահոլովակը, որի պրեմիերան կայացել է հենց իր ծննդյան օրը: Երգը կոչվում է «Մենակ չենք մենք», որի հեղինակը Էմմա Ասատրյանն է, իսկ գործիքավորումը կատարել է Հայկոն (H-Studio):
Նշենք, որ տեսահոլովակը նկարահանվել է Լիբանանում` «Ս.Խաչ-Հարբոյեան» բարձրագույն վարժարանի բարձր հովանո ներքո: Տեսահոլովակի ռեժիսորը Հովիկ Հակոբյանն է: