▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժանությունը՝ հաջողության նախապայման

 

Ասում են՝ Սիրիայում և Իրաքում գործող վարչակարգերի դեմ հանդես եկող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալները Հալեպում խաչել են 9 մարդու, որոնցից 8-ը եղել են մեկ այլ հակակառավարական խմբավորման ներկայացուցիչներ: Պատժման գործողությունը տեղի է ունեցել Սիրիայի այլ շրջաններում ԻՇԻՊ-ի և այլ կառույցների միջև տեղի ունեցած կատաղի բախումներից հետո:
«Խաչվածները» մեղադրվել են «հերետիկոսության» մեջ նրանց դիերը խաչի վրա կմնան 3 օր Հալեպի Դեր Հաֆեր հրապարակում:
Ի դեպ,պետք է նշել, որ իրեն խալիֆայություն հռչակած ԻՇԻՊ-ի ազդեցությունը Իրաքից, Սիրիայից, Հորդանանից, Եգիպտոսից հետո ամրապնդվում է նաև Լիբանանում. կազմակերպությանը հավատարմության երդում է տվել վերջին շրջանում Լիբանանի տարածքւմ մի շարք ահաբեկչական գործողությունների պատասխանատվություն ստանձնած «Բաալբեկի ազատ սուննիներ» ծայրահեղական խմբավորումը:
Փաստորեն, ստացվում է, որ իր ռազմական հաջողություններով, ծայրահեղ արմատական իսլամական գաղափարախոսությամբ և դրա հիման վրա ծավալած առանձնակի դաժան ու անզիջում գործելաոճի շնրհիվ ԻՇԻՊ-ին հաջողվում է ընդլայնել սեփական ցանցը՝ հիմքեր ստեղծելով «խալիֆայության» սահմանների ընդլայնման համար, մինչդեռ պետք է նշել, որ այս կառույցին և նրան հարող ուժերին անհրաժեշտ է նախ և առաջ դիմագրավել համընդհանուր մարտահրավերի, հետո միայն մտածել նոր «նվաճումների» մասին. նրանք լրջորեն թիրախավորվում են ինչպես հենց իրենց գործունեության արեալ հայտարարած պետությունների իշխանությունների, այնպես էլ՝ այդ եկրներում գործող այլ հակակառավարական կառույցների կողմից, ինչպես օրինակ՝ Սիրիայում, կամ՝ Եգիպտոսում:

Ասում են՝ Սիրիայում և Իրաքում գործող վարչակարգերի դեմ հանդես եկող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալները Հալեպում խաչել են 9 մարդու, որոնցից 8-ը եղել են մեկ այլ հակակառավարական խմբավորման ներկայացուցիչներ: Պատժման գործողությունը տեղի է ունեցել Սիրիայի այլ շրջաններում ԻՇԻՊ-ի և այլ կառույցների միջև տեղի ունեցած կատաղի բախումներից հետո:

«Խաչվածները» մեղադրվել են «հերետիկոսության». մեջ նրանց դիերը խաչի վրա կմնան 3 օր Հալեպի Դեր Հաֆեր հրապարակում:Ի դեպ,պետք է նշել, որ իրեն խալիֆայություն հռչակած ԻՇԻՊ-ի ազդեցությունը Իրաքից, Սիրիայից, Հորդանանից, Եգիպտոսից հետո ամրապնդվում է նաև Լիբանանում. կազմակերպությանը հավատարմության երդում է տվել վերջին շրջանում Լիբանանի տարածքւմ մի շարք ահաբեկչական գործողությունների պատասխանատվություն ստանձնած «Բաալբեկի ազատ սուննիներ» ծայրահեղական խմբավորումը:

Փաստորեն, ստացվում է, որ իր ռազմական հաջողություններով, ծայրահեղ արմատական իսլամական գաղափարախոսությամբ և դրա հիման վրա ծավալած առանձնակի դաժան ու անզիջում գործելաոճի շնրհիվ ԻՇԻՊ-ին հաջողվում է ընդլայնել սեփական ցանցը՝ հիմքեր ստեղծելով «խալիֆայության» սահմանների ընդլայնման համար, մինչդեռ պետք է նշել, որ այս կառույցին և նրան հարող ուժերին անհրաժեշտ է նախ և առաջ դիմագրավել համընդհանուր մարտահրավերի, հետո միայն մտածել նոր «նվաճումների» մասին. նրանք լրջորեն թիրախավորվում են ինչպես հենց իրենց գործունեության արեալ հայտարարած պետությունների իշխանությունների, այնպես էլ՝ այդ եկրներում գործող այլ հակակառավարական կառույցների կողմից, ինչպես օրինակ՝ Սիրիայում, կամ՝ Եգիպտոսում:

Արմեն Պետրոսյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին