▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժանության դրսևորում Հայաստանում. սուր գործիքով կտրել են շան ոտքը և բաց թողել

 

 

Թափառող շների բուժմամբ և նրանց որդեգրման հարցերով զբաղվող ԴԻՆԳՈ Թիմը ֆեյբուքյան էջում սեսանյութ է հրապարակել, որով ցույց են տալիս մարդու կողմից դաժանության սարսափելի դրսևորում շան նկատմամբ:
«Որքան ցավալի է ապրել մի հասարակության մեջ, որտեղ ամեն օր ականատես ենք լինում մարդու կողմից դաժանության իրենից թույլի նկատմամբ: 
Ահազանգ ունեցանք հետևի ոտքը բացակայող ձագուկի մասին: Դե առաջին բանը, որ մտածեցինք այն էր, որ ընկել է մեքենայի տակ: Բայց որքան մեծ էր շոկը, երբ բժիշկը նայելուց հետո ասաց, որ սա հատուկ կտրած է սուր գործիքով: Բժիշկն էլ երկար ուշքի չէր կարողանում գալ այս փաստից: Այն ինչ երևում է տեսանյութում, ընդամենը կեսն է: Կտրվածքը մի քանի անգամ ավելի խորն է... 
Նա շտապ վիրահատության, հոսպիտալացման, հատուկ սնունդի և հետվիրահատական խնամքի կարիք ունի: Խնդրում ենք օգնեք մեզ հավաքել 60.000 դրամ նրա ծախսերի համար

Unibank - 24100095040201 (Օվսաննա Հովսեփյան) 
ArCa - 9051210201354754
Visa - 4889620000432727 
IDRAM - 824044578
QIWI - 37495939354
PayPal: dingoanimallovers@gmail.com (Laura Manoukian)»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին