▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դահլիճը լեփ-լեցուն էր արտագաղթելու մասին երազող մարդկանցով

Երկու օր առաջ ես ևս ներկա էի, Կանադա մեկնելու, սովորելու, մշտական բնակչության, կամ բիզնես սկսելու սեմինարին:

Դահլիճը լեփ-լեցուն էր, մոտ 500 մարդ, տարբեր տարիքի, տարբեր, ինչպես ընդունված է ասել, ԽԱՎԻ, սակայն բոլորը մեկ ընդհանուր նպատակի համար` լքել երկիրը:

Այնպես ցավալի էր տեսնել այդ ամենը:

Կողքից լսում եմ երկու ընկերուհիների խոսակցություն: Մոտ 25 տարեկան, ընկերուհուն շշնջում է. մեջբերում.
-Երանի ստացվի, կյանքիս երազանքներից մեկն արդեն դարձել է ես երկրից գնալը:

Երկրորդ աղջիկ
-Էլ մի ասա, գիտես ես էլ էի հայրենասեր, բայց այսքան տարի, այսքան տքնաջան աշխատելուց հետո, երբ հետ ես նայում ու տեսնում ինչքան քիչ բանի ես հասել, որ նվիրվում ես կարերայիտ ու տեսնում որ դրա դիմաց տարիներ են անցել ու արդյունքը ոչնչ…. օր օրի հաստատվող նոր` մարդկանց շունչը հնարավորինս փակելու նոր օրենքներ, թանկացումներ…
Ուրիշ ինչ է մնում անել:

Առաջին աղջիկ
-Հա բա լավ գիտես, քեզ թվում ա ես ուզում եմ գնալ, բայց ես էլ եմ ուզում լավ ապրել:

Ինչքան ցավալի է, որ երկրի բնակչի այն էլ երկրի ապագան կերտող երիտասարդի համար կյաքի երազանքներից մեկը երկիրը լքելն է: 
Բայց այս պայմաններում ուրիշ ինչ երազեն մարդիկ….

Էմմա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին