▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դա շատ ռիսկային քայլ էր իմ կողմից. կարծում եմ՝ ամեն մեկը չէր կարող անել». Սիլվա Հակոբյան

esem.am գրում է. Երգչուհի Սիլվա Հակոբյանի մուտքը շոու բիզնես կայծակնային էր. 2006 թվականին նա երգեց «Գիշեր է» երգը, որը միանգամից հիթ դարձավ, զուգահեռ հայտնի դարձավ, որ 17-ամյա աղջիկը մասնակցել է «BBC»-ի կազմակերպած մրցույթին ու հաղթանակ բերելՀայաստանին: Սրանից հետո նրա անունը թնդաց երկրով մեկ Հետաքրքիր հիշողություններ 

 արթնացնող բլից հարցազրույց Սիլվայի հետ:

 Ինչպե՞ս կբնութագրես երգացանկդ:

-  Բավականին բազմաժանր:)

-  Ո՞րն է նախընտրածդ երաժշտական ոճը:

-  Քանի որ մասնագիտության բերումով ամեն տեսակ բան երգում ենք, կարելի է ասել՝ ամեն տեսակ երաժշտություն էլ լսում եմ, սակայն դա կախված է տարամադրությունից: Հիմնականում՝ պարային, լինում են նաև մեղեդային երգեր:

-  Ո՞րն է եղել առաջին երգդ:

- Մանկությանս տարիներին եղել է «Հեքիաթ» երգը, իսկ որպես տեսահոլովակ՝   «Գիշեր է»-ն:

-  Ե՞րբ է եղել առաջին բեմելդ:

-  4 տարեկանում, Վայքի Մշակույթի տան բեմում:

-  Երգացանկիցդ ո՞ր երգն ես ամենաշատը սիրում:

-  Մի քանիսը կնշեմ՝ «Գիշեր է», «Ուշացել եմ», «Դե գնա», «Սիլոյի պարը», «Մռութիկ», «Շնորհավոր»:

-  Երաժշտական բնագավառում կուռք ունե՞ս:

- Կուռքեր չունեմ, քանի որ նրանց նկատմամբ սերն այլ կերպ է դրսևորվում, սակայն շատ եմ սիրում այն արվեստը, որը ներկայացնում է Բեյոնսեն:

-  Կա՞ երգիչում հետ կուզենաս զուգերգով հանդես գալ:

-  Բեյոնսեն, Սելին Դիոնը:

-  Կա՞ միջազգային հիթորը շատ ես ցանկանում կատարել:

-  Glenn Lewis-ի  «Fall again» երգը, որը  2006 թվականից մինչ օրս կա հեռախոսիս մեջ ու անդադար լսելով չեմ հոգնում: Շատ գեղեցիկ երգ է:

Ո՞րն է եղել ստացածդ առաջին մրցանակը:

- «Շնորհալիներ-95» փառատոնի ժամանակ ստացածս մրցանակը, որը պահում եմ մինչև հիմա:

-  Իսկ ամենաթա՞նկ մրցանակդ:

- Մրցանականեր շատ եմ ստացել, «BBC»-ի մրցանակը շատ եմ կարևորում, սակայն ինձ համար ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է:

Այս բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ ո՞րն է եղել:

- Իմ առաջին մենահամերգը համալիրում, որին հաջորդեց նաև երկրորդը: Դա շատ ռիսկային քայլ էր իմ կողմից. այդ ժամանակ 21 տարեկան էի ու ներկայացա  տասը հազարանոց դահլիճի առաջ: Կարծում եմ՝ ամեն մեկը չէր կարող անել:

Երգարվեստում քո խորհրդատուն ու քննադատն ո՞վ է:

- Ընտանիքս, առաջին հերթին՝ հայրս:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին