Դերասան, հումորիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Հայաստանում, անկախացումից հետո, Պետություն ունենալու եզակի տրված հնարավորության ճանապարհին, տարիներ շարունակ, ինտելեկտուալ ներուժի հետեւողական մսխումը, հասարակության լյումպենիզացիան եւ, գրեթե, յուրաքանչյուրից, որպես գոյատեւման եւ ապրելու միակ պարտադիր միջոց, պայման, «թրենդ», առեւտրական՝ «բիզնեսմեն» դարձնելը, չէր կարող չունենալ նման աղետալի հետեւանք։ Դա, պարզապես, չէ՛ր կարող չբերել իր տրամաբանական եւ օրինաչափ ավարտին՝ վերջին։
Ինչի՞ց ենք մենք այսօր դժգոհում, բա ուրիշ ի՞նչ պետք է լիներ։
Թե բա՝ ժեեեխ, զոմբիիի...»:
Դիտեք նաև՝