Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը բաժանվել են: Ռուսական ԶԼՄ-երը փորձել են ճշտել ողջ ճշմարտությունը հենց երգչուհուց:
-Դա ուղղակի հիմարություն է: Ես և Մաքսիմը չենք բաժանվել,- ասել է երգչուհին:
Հիշեցնենք, որ արդեն 12 տարի է, ինչ նրանք միասին են, իսկ 2011թ. տեղի է ունեցել զույգի հարսանյաց արարողությունը:
-Բոլորը գիտեն, որ ես արդեն 10 տարի ապրում եմ իմ սիրելի տղամարդու հետ: Բախտս բերել է, ես ապրում եմ մի տղամարդու հետ, ով սիրում է ինձ այնպիսին,ինչպիսին որ ես կամ: Ես շատ երջանիկ եմ Մաքսիմի հետ,- հարսանիքից հետո ասել է Ալլա Պուգաչովան: