▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա իրականություն էր, մենք սիրահարված էինք. Անի Լորակն` իր և Ֆիլիպ Կիրկորովի հարաբերությունների մասին

Օրեր առաջ ներկայացրել էինք Ֆիլիպ Կիրկորովի նոր` «Иллюзия» տեսահոլովակը, որտեղ որպես գլխավոր դերակատարներ հանդես են եկել Կիրկորովը և ուկրաինացի երգչուհի Անի Լորակը: Տեսահոլովակում մարդկանց ուշադրությունը հատկապես գրավել էր նրանց երկուսի մասնակցությամբ սիրային անկեղծ տեսարանները, որոնք վերջում  վերածվում են համբույրի:

Ռուսական Զլմ-երից մեկին տված հարցազրույցում Անի Լորակը պատմել է, որ տվյալ տեսահոլովակը դեռևս 6 տարի առաջ է նկարահանվել, իսկ թե ինչու հենց այդ ժամանակ այն չի հատնվել հեռուստաէկրաններին` Լորակն ասել է, որ դա արվել է ելնելով միայն գլխավոր հերոսների` տվյալ դեպքում իր և Ֆիլիպ Կիրկորովի, անձնական կյանքի որոշ հանգամանքներից:

«Մենք տեսահոլովակը նկարահանել ենք անմիջապես իմ մասնակցությամբ «Եվրատեսիլ 2008»-ից հետո, երբ Ֆիլիպը հանդես էր գալիս որպես իմ պրոդյուսեր»,- ասել է Անի Լորակը:

Ըստ 36-ամյա երչուհու խոսքերի` այդ ժամանակ ոչ ոք անգամ չի էլ կասկածել, որ տեսահոլոակում ցուցադրված իրադարձություններն իրականում վերցված են հենց նրանց երկուսի կյանքից: 2009թ-ին Լորակը պատրաստվում էր ամուսնանալ թուրք գործարար Մուրատ Նալկակիողլու հետ, սակայն անգամ դա չի խանգարել Կիրկորովին բացահայտ ցույց տալ, որ անտարբեր չէ երգչուհու հանդեպ:

«Տեսահոլովակում մենք չէինք խաղում. դա ինչ-որ անբացատրելի երևույթ էր, իրական զգացմունքներ ու իրական համբույր: Ֆիլիպը սիրահարված էր ինձ, ինչի մասին նա անձամբ է ինձ ասել: Պետք է նշեմ, որ այդ ժամանակ մեզ անգամ խոսքեր պետք չէին հասկանալու միմյանց: Հիմա, երբ մենք դիտում ենք տեսահոլովակը, Ֆիլիպն ասում է ինձ. «Որքան սիրահարված էի ես այդ ժամանակ»,- խոստովանել է Անի Լորակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին