Առողջապահության նախարարությունն առաջարկում է տարեկան 80 ամուսնական զույգի անվճար աջակցել` լուծելու անպտղության խնդիրը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի այս առաջարկը, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց համարեց։
«700 զույգից ոնց է որոշվելու ո՞ր 80 զույգն են այս տարի սպասարկվում։ Դա արվելու է խնամի, ծանոթ, բարեկամ, ով ում հետ մոտիկ է, ով ավելի արագ որտեղ կարող է հասնել սկզբունքով, և դա պրոբլեմ է առաջացնում»,– ասաց Փաշինյանը։