Ռուսական մամուլը Հայաստանում կատարված վերջին իրադարձություններին մի շարք որակումներ տվեց. մի դեպքում կատարվածը համարեց ԱՄՆ-ի պատվեր, մյուս դեպքում՝ Մայդան կամ էկոմայդան և այլն:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն Asekose.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ հանգամանքին՝ ասաց, որ Կրեմլը, չգիտակցելով սեփական սխալը, հերթական անգամ անադեկվատ փնտրտուքների մեջ է:
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ ստեղծված իրավիճակում իրեն պատկանող ընկերության սադրիչ գործնեության մեղքը կա: Եթե նրանք փորձում են ՀՀ իշխանություններին հասկացնել, որ սակագինը թողեք ինչպես սահմանել եք և ճնշեք հայ ժողովրդին, կներեք, բայց իսկապես դա արդեն Մայդան տանող ճանապարհն է »,-ասաց քաղաքագետը:
Ըստ Սաֆարյանի՝ այս պայքարը Մայդանի չվերածելու միակ և լավագույն ձևն այն է, որ Հայաստանի իշխանությունները կատարեն հասարակության պահանջը: