Մամուլը բազմիցս անդրադարձել է Հայաստանի ներկա ու նախկին վարչապետերի միջև եղած լուռ հակամարտությանն, նշելով, որ նաև այդ հակամարտության արդյունքում էր, որ տեղի ունեցավ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ու այդ պաշտոնում նշանակվեց Հովիկ Աբրահամյանը:
Արդեն գործող վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Բարաք Օբամային, իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վերջերս` իր ռուս ընկերոջ հետ բանակցություններից առաջ, նրա գոլֆի մեքենայով է ժամանել հանդիպման վայր:
Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի շրջապատում այս փաստերն անթաքույց մեծ հաղոջություն են համարում`մեկը` ամերիկյան քաղաքական էլիտայում ջերմ ընդունելության, մյուսը` ռուսական քաղաքականության հետ մերձեցման առումով:
Այս առիթով` ուշագրավ կոլաժ Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից