▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծխելու դեմ պայքարին ԱՀԿ-ն մոտենում է ոչ ճիշտ տեսանկյունից

Ծխելու դեմ պայքարին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) մոտենում է ոչ ճիշտ տեսանկյունից

Նկարը՝ freepick.com կայքից
Աղբյուրը՝ ng.ru


Մադրիդում ծխելու վնասի նվազեցման գագաթնաժողովի մասնակիցները քննադատել են ԱՀԿ-ի դիրքորոշումը, որը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում նիկոտինի դեմ պայքարի բոլոր ձևերի վրա, մինչդեռ հանրային  առողջության հիմնական վնասը հասցնողը նիկոտինը չէ, այլ սիգարետի ծուխը և ծխախոտի այրման շնորհիվ  առաջացող վնասակար նյութերը։. Գիտնականների կարծիքով ծխող հիվանդներին չի կարելի զրկել նիկոտինի  մատակարարման այլընտրանքային միջոցներից, քանի որ դա չի նպաստում ծխելուց հրաժարվելուն և կարող է
երկարացնել ծխելու համաճարակը։


«Ծխելը վնասակար է, ամբողջ աշխարհում մարդիկ մահանում են ծխելու հետ կապված  հիվանդությունների   պատճառով, բայց մենք անտեսում ենք այն փաստը, որ այդ հիվանդությունները կապված են հենց ծխելու, այլ ոչ թե նիկոտինի հետ», - նշել է հույն պրոֆեսոր Կոնստանտինոս Ֆարսալինոսը: Գիտնականի կարծիքով վերջին 40 տարվա ընթացքում կուտակվել են գիտական բավականին ​​տվյալներ, որոնք համոզիչ կերպով ապացուցում են որ, որ ծխողների հիվանդությունները ճնշող մեծամասնությունում կապված են ոչ թե նիկոտինի, այլ ծխի այլ վնասակար արտադրանքների հետ։ Այս գործոնը հաշվի առնելու դեպքում, հնարավոր կլինի օգնել ծխելուց հրաժարվելու ավելի ճկուն և արդյունավետ ռազմավարություն հիմնելուն։

Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել ավելի ակտիվ օգտագործել ռիսկի նվազման հայեցակարգը ծխելու դեմ պայքարում, քանի որ արգելքների և սահմանափակումների վրա կենտրոնացած ներկայիս  ռազմավարությունները  բավականաչափ արդյունավետ չեն։

Ռիսկի նվազումը լայն իմաստով սովորական հասկացություն է հանրային առողջապահական խնդիրների լուծման  համար, որի համար կարելի է բազմաթիվ օրինակներ բերել առօրյա կյանքից՝ սաղավարտների, ամրագոտիների, պահպանակների, արևապաշտպան քսուկների օգտագործումը:

Տիպիկ միջոցներ, որոնք ամբողջությամբ չեն  վերացնում ռիսկը, բայց զգալիորեն նվազեցնում են այն։ Սա հենց ռիսկի նվազումն է:


Աթենքի Սրտի վիրաբուժության Օնասիս կենտրոնի հետազոտող՝ գիտական աշխատակից, բժիշկ Կոնստանտինոս Ֆարսալինոսի կարծիքով, բժշկությունը, ըստ սահմանման, ռիսկի նվազեցման գիտություն է, քանի որ առողջությանը սպառնացող գործոնները շատ հաճախ հնարավոր չէ լիովին վերացվել, բայց կարելի է փոփոխվել՝ մոդիֆիկացնել դրանով իսկ նվազեցնելով դրանց ազդեցությունը օրգանիզմի վրա։

Այնուամենայնիվ, ծխելու դեմ պայքարի համաշխարհային պրակտիկան հազվադեպ է հաշվի առնում այս սկզբունքը:


Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ-ի նույնիսկ շրջանակային կոնվենցիան այն նույնացնում է նիկոտինի դեմ պայքարի հետ առանց հաշվի առնելով ժամանակակից գիտական ​​տվյալները, բժշկի կարծիքով դրանով իսկ, մարդկանց ստիպում են ապրել սխալ հնացած պատկերացումներով։

Ծխելու դեմ պայքարն առաջին հերթին պետք է ուղղված լինի սիգարետի ծխի և դրա մեջ պարունակվող խեժի վնասակար հետևանքներից և ազդեցություններից  պաշտպանելուն։

Այս համատեքստում ծխելու վնասը նվազեցնելու միջոց կարող է ծառայել առանց ծխի նիկոտին պարունակող արտադրանքների օգտագործումը, որոնց սահմանափակումը, ըստ բժշկի, կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ։ Ծխելու վնասի նվազեցման գագաթնաժողովին մասնակցած գիտնականների և փորձագետների կարծիքով, կան  գիտական հավաստի և հուսալի ​​ապացույցներ, որ նիկոտինի մատակարարման այլընտրանքային համակարգերը
կարող են օգնել աստիճանաբար թողնել սիգարետ ծխելը:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունն իր վերջին տեսության մեջ նշում է,որ նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործումը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ավելի քիչ վնասակար ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, քան սիգարետ ծխելը։ Այդ մասին է վկայում Մեծ Բրիտանիայի վիճակագրությունը, որտեղ վերջին տարիներին զգալիորեն նվազել է ծխող մարդկանց տոկոսը։
«Կարգավորողները կարող են ունենալ լավագույն շարժառիթները, բայց նրանք պետք է հասկանան, որ երբ նրանք կիրառում են բոլոր լուծումներից ամենապարզը, այսինքն՝ խիստ սահմանափակումներ են դնում նիկոտին  պարունակող ցանկացած և բոլոր ապրանքների վրա, դրանք կարող են վնասել հանրային առողջությանը, և ես վստահ չեմ, որ նրանք լիովին գիտակցում են նման սահմանափակումների պատճառած վնասի չափն ու աստիճանը»,- ասել է Ֆարսալինոսը:

Մեծ Բրիտանիայի կառավարության հանրային առողջապահության պաշտպանության խորհրդական Քլայվ Բեյթսը քննադատել է աշխարհի մի շարք երկրների քաղաքականությունը, որոնք սահմանափակում են նիկոտին  պարունակող առանց ծուխ ապրանքների շրջանառությունը, ինչը, նրա կարծիքով, հանգեցնում է սիգարետի
վաճառքի աճին։«Ինչու՞ է այդքան շատ հակառակ գործողություններ իրականացվում այն ​​ապրանքների նկատմամբ, որոնք շատ ավելի քիչ վնասակար են, քան շուկայում գերիշխող ապրանքը: Իրականում սա խելագարություն է»,- վրդովվել է Քլայվ Բեյթսը։ 

«Որոշ կառավարություններ շրջանառության մեջ են դնում օրենքներ, որոնք դժվարացնում են այս  ապրանքների օգտագործումը, դարձնելով դրանք սիգարետի հետ ավելի քիչ մրցունակ, ավելի քիչ գրավիչ, ավելի դժվար մատչելի, դեղաբանական առումով ավելի քիչ արդյունավետ:

Հանրային առողջապահական խնդիրների նկատմամբ այս հավասարակշռված և անաչառ մոտեցումն է, որ աշխարհն ակնկալում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, կարծում են գագաթնաժողովի  մասնակիցները։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը և նրա փորձագիտական ​​մարմինները դարձել են ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի (ԵՏԳ) նոր ցատկահարթակ ԱՊՀ երկրների խորհրդարանականների վրա ազդելու գործում։

ԱՀԿ/ԵՏԳ փորձագետները նշված են որպես ԱՊՀ մոդելային օրենքների նախագծեր մշակողներ:

ԱՀԿ/ԵՏԳ հետաքրքրությունը այս հարթակի նկատմամբ հասկանալի է. դրա ոլորտներում աշխատանքը թույլ է տալիս մեկուսացնել «անընդունելի» միջազգային և տեղական փորձագետներին, համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին քննարկումներին  մասնակցելու հնարավորությունից: Իր նախաձեռնությունները ներկայացնելու ԱՀԿ/ԵՏԳ առաջին փորձը խորհրդարանական համագործակցության մարմնի միջոցով, արդյունավետ չէր։

2022 թվականի նոյեմբերին Համագործակցության խորհրդարանականները վերանայման ուղարկեցին ԱՀԿ փորձագետների հեղինակած օրենքի նախագիծը, որն առաջարկեց ԱՊՀ երկրներին հրաժարվել ազգային օրենսդրությունից և ընդունել մոդել։ ԱՀԿ-ի կողմից գրված ծխախոտի դեմ պայքարի մասին օրենքը, որը ներկայացնում է համաշխարհային առջատար փորձը, արգելքների մի շարք է, որը հակասում է Համագործակցության երկրների տնտեսական իրականությանը:

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նախաձեռնությունն իրականացնելու ԱՀԿ/ԵՏԳ փորձերը դրանով չավարտվեցին։2023 թվականի մարտի 31-ին ԱՀԿ/ԵՏԳ-ն կրկին ներկայացրել է իր օրինակելի օրենքը ԱՊՀ ՄԽՎ Առողջապահության փորձագիտական ​​խորհրդի նիստում, անտեսելով Բելառուսի, Ռուսաստանի և ԱՊՀ մի շարք այլ երկրների խորհրդարանականների ավելի վաղ արված մեկնաբանությունները։


Միևնույն ժամանակ, ռուսական կողմը կրկին փաստացի հեռացված է նախագծի մշակմանը մասնակցելուց։ԱՀԿ-ն չեղյալ է հայտարարել համագործակցությունը ռուս փորձագետների հետ և Մոսկվայից դեպի Կոպենհագեն է  տեղափոխել ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման գրասենյակի օտարերկրյա իր աշխատակիցներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին