Մերկապարուհի, երգչուհի VARDA-ն իր միկրոբլոգում հրապարակել է ձվով պիցցայի պատրաստման բաղադրատոմս.
«Այս պիցցայի մեջ օգտագործվում է այն, ինչ կա Ձեր սառնարանում։ Սոխն ու բուլղարական պղպեղը կտրատում եք եւ տապակում մինչեւ ոսկեգույն դառնալը։ Այնուհետեւ ավելացնում եք քառակուսու ձեւով կտրատած սեւ հաց կամ բատոն, մի փոքր տապակում եւ լցնում եք հարած ձուն. աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի։ Պիցցայի մակերեսին շերտատած լոլիկ եք դնում եւ թողնում եւս 3-4 րոպե։ Պիցցան պատրաստ է։ Բարի ախորժակ»: