«Չ՛տեսնված Մհերը»,- այսպես կանվանվի աշխարհահռչակ դերասան Մհեր Մկրտչյանի մասին տպագրվող նոր գիրքը։ Գրքում տեղ կգտնեն դեռևս ոչ մի տեղ չհրապարակված լուսանկարներ՝ Մհեր Մկրտչյանի այրի Թամար Հովհաննիսյանի արխիվից։ Նախագծի հեղինակ Զավեն Բոյաջյանի խոսքով առաջին գիրքը պատրաստ կլինի տարվա երկրորդ կեսին, որտեղ զետեղված կլինեն դերասանի մոտ 250-300 լուսանկարներ: Այն կհրատարակվի երեք լեզուներով` հայերեն, անգլերեն և ռուսերեն:
«Երկրորդ գրքում կլինեն Թամար Հովհաննիսյանի հուշերը` Մհեր Մկրտչյանի մասին, որտեղ տեքստերն ավելի շատ կլինեն, որովհետև կուեղեկցվեն Թամար Հովհաննիսյանի` համատեղ անցկացված կյանքիհուշերով»,-ասաց Զավեն Բոյաջյանը:
Ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով Թամար Հովհաննիսյանը պատմեց այդ հուշերից մեկը. «Մի անգամ, երբ մտնում էինք Փարիզի Աստվածամոր տաճարը, Մհերն ասաց՝ ես ինձ այստեղ տանն եմ զգում: Հարցրի՝ ինչո՞ւ, պատասխանեց, թե Քվազիմոդոն ստեղ չէ՞ր ապրում»։
«Ինձ համար Մհերը գոյություն ունի մինչ օրս: Նա մի գիրք է, որը ես առ այսօր կարդում եմ , գիրք, որը վերջ չունի»,-հավելեց Թամար Հովհաննիսյանը: