▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցրտահարության դեմ պայքարի ծրագիրն անզոր է գտնվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել մասնագետները, արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ, անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար:

«Առաջիկա երկու օրերին, հատկապես գիշերային ժամերին, ցածր ջերմաստիճանային ֆոնը, ըստ «Հայհիդրոմետ»-ի, կպահպանվի: Մարտի 31-ի գիշերը սպասվում է - 4 C, մայիսի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն Արարատյան դաշտում` օդում -5 C - -6 C աստիճան ցուրտ: Ուստի հանրապետության ողջ տարածքում, հատկապես Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ծիրանենու և մյուս կորիզավոր պտղատեսակների բերքի կորուստների վտանգը դեռևս պահպանվում է»,- հայտարարում է գյուղատնտեսության նախարարությունը:

Գյուղնախարարության փոխանցմամբ՝ կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս անհնար է տրամադրել: Առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին:

«Այս պահին գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ»,- ասված է նախարարության հայտարարությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին