▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծրագրվող սցենարով անցկացվելիք ընտրություններն էլ ավելի են վատթարացնելու Հայաստանի վիճակը

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին «ԱՆԻ» հյուրանոցի ՆԱԻՐԻ սրահում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը:

Հանդիպման գլխավոր թեման 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրությունների նկատմամբ «Նոր Ժամանակներ» կուսակցության դիրքորոշման հարցն էր: Կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հանգամանալից վերլուծության ենթարկելով ներկայիս ներքաղաքական պրոցեսների առանձնահատկությունները, համոզմունք հայտնեց, որ  Հայաստանի իշխող վարչախումբը պատրաստվում է գալիք ընտրություններն էլ անցկացնել ՏԻՄ ընտրությունների սցենարով: Արձանագրվեց, որ ծրագրվող սցենարով անցկացվելիք ընտրություններն էլ ավելի են վատթարացնելու Հայաստանի վիճակը բոլոր ուղղություններով և չեն նպաստելու երկրի զարգացմանը: Ակտիվի  ժողովը  վերահաստատեց, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն:

Նկատի ունենալով քաղաքական դաշտում գնացող հստակեցման պրոցեսները, ստեղծվող նախընտրական դաշինքների ծրագրերը, Ակտիվի ժողովը նպատակահարմար գտավ  2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրություններին ՆԺԿ մասնակցության հարցը քննարկել ավելի ուշ:

ՆԺԿ   ՄԱՄԼՈ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին