nrnak.com-ը գրում է, որ Տիկնիկային թատրոնում կայացած «Ոչ պատերազմներին» կարգախոսով ռոք փառատոնի մասնակիցների թվում էր նաև Compass band–ը, որի պրոդյուսեր Արման Փահլևանյանի հետ էլ զրուցել է կայքի թղթակիցը. Արմանը նաև հանդիսանում է «Դորիանս» ռոք խմբի անդամ:
-Հայ երաժշտասեր հասարակությանը COMPASS BAND խումբը հայտնի է եվրատեսիլյան «SWEETIE BABY» կատարմամբ: Խումբն ու կատարումը շատ արագ շահեցին հանդիսատեսի համակրանքը: Հասարակությանը կհետաքրքրի, թե այսօր ի՞նչ նպատակներ ունի խումբը և ի՞նչ ստեղծագործություններով է պատրաստվում հանդես գալ:
-Երեխաները նոր ուժով են անցել գործի, նոր երգեր են գրվում խմբի համար. ես ինքս նույնպես գրում եմ երգեր: Նշեմ, որ մենք շուտով կներկայացնենք նոր տեսահոլովակ: Պատրաստվում ենք նաև նոր ալբոմ թողարկել և ներկայանալ տարբեր բեմերում:
-Ինչպիսի՞ն է երեխաների ստեղծագործական գրաֆիկը:
-Երեխաները շատ ծանրաբեռնված գրաֆիկ ունեն: Ժրաջան աշխատոմ են յուրաքանչյուր երգի վրա, առանձին աշխատանքներ են տարվում խմբի յուրաքանչյուր անդամի հետ: Ես ինքս, հանդիսանալով խմբի պրոդյուսեր և կրելով ինձ վրա այս պատասխանատվությունը, պարտավորվում եմ երեխաներին առաջնայինը սովորեցնել ճիշտ նվագել, զգալ երաժշտությունը ամբողջ հոգով: Անկախ ծանրաբեռնված գրաֆիկից՝ երեխաները նվագում են համաշխարհային մասշտաբի ստեղծագործություններ և բավականին լավ ներկայացնում: Իրենցից տարիքով մեծ երաժիշտները հաճախ են նշում, որ խումբը ավելի լավ է նվագում, քան իրենք:
-Ի՞նչ ծրագրեր ունեք խմբի հետ կապված և ի՞նչ բեմերի վրա եք ցանկանում տեսնել երեխաներին:
-Մենք առաջնային աշխատում ենք ոչ թե բեմերի, այլ հասարակության ճիշտ և գեղեցիկ երաժշտություն մատուցելու համար: Բացի նոր երգերի վրա աշխատելուց, երեխաները հասցնում են նաև նվագել այնպիսի բարդ ստեղծագործություններ, ինչպիսիք օրինակ ՝ HEY JOE (JIMI HENDRIX), IMAGINE (JOHN LENON) և այլն: Նրանց առօրյան հագեցած է ստեղծագործական աշխատանքով: Մենք այսօր ունենք բավականին մեծ բազա, որը, աշխատանքի և ջանասիրության շնորհիվ, ավելի ենք կատարելագործելու և ներկայացնելու տարբեր բեմերում, նաև միջազգային հարթակում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում