▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծոմի մասին Նազենի Հովհաննիսյանի գրառումն ու համբերությունը....

Հաղորդավարուհի-դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում` հետևյալ վերնագրով` «Ծոմ։ Օր երկրորդ։ Համբերություն...»

Դրան հետևել  են  ֆեյսբուքյան մի քանի օգտատերերի գրառումները, որոնց հանդեպ Նազենի Հովհաննիսյանի անտարբերությունը, կարծես թե,  վկայում է այն մասին, որ Պահքի վերջին օրերում գտնվող  հաղորդավարուհին «Համբերում» է նաև այս առումով: 

 

Նանա Աֆյանն, օրինակ, գրել է. «Ի վերջո, պահքը, բացի սննդային սահմանափակումներից, պահանջում է նաև որոշակի հոգևոր զսպվածություն։ Ասեմ, որ նկարում ֆեյսբուքյան հավատացյալ Նազենի Հովհաննիսյանն է, ով եկեղեցին դարձրել է instagram-ի նկարների ֆոն, իսկ պահքը՝ նիհարելու դիետա։ Մի՞թե չենք սովորել, որ հավատում ենք մեր մեջ, ինքներս մեզ հետ, առանց ոչ մեկի բան ցույց տալու, առանց ապացուցելու, առանց գլուխ գովալու և առանց հրապարակայնացնելու»։

 

Ավելի ուշ Նազենի Հովհաննիսյանը հետևյալ կերպ է արձագանքել իրեն քննադատողներին. «Մի չարացեք... չարությունը դեստրուկտիվ է....քայքայիչ։ Ես ընդամենը կիսվում եմ իմ դժվարություններով, ոչ միայն հաճելի պահերով։ Իսկ ինձ վրա թող քար նետի նա, ով անմեղ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին