«Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը երկրորդ անգամ հայր է դարձել: ԱՄՆ-ում ծնվել է Ռոլանդի ու Գայանե Հովհաննիսյանի դուստրը: Ուրախալի լուրով Ռոլանդը կիսվել է ինստագրամյան իր էջում ու նշել, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել օգոստոսի 16-ին:
«Բարով եկար իմ Արեւ-Արիա Գասպարյան»,-գրել է երաժիշտը ՝ ավելացնլով «շնորհակալություն» եւ «սեր կա» հեշթեգերը:
Հավելենք, որ երգչի կինը հենց դստեր ծնվելու օրն էր հայտնել երկրորդ հղիության մասին. «Սպասում ենք քեզ, մեր երկրորդ հրաշք»,-ընտանեկան լուսանկարին կից գրել էր Գայանեն:
Զույգի ավագ դուստրը ծնվել է 2016 թ-ին: