Ամերիկահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը երկրորդ անգամ ծնողներ են դարձել, ծնվել է նրանց դուստրը։ Ալեքսիս Օհանյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել ու գրել. «Բարի գալուստ, Ադիրա Ռիվեր Օհանյան։ Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր տունը միավորվել է սիրով. երջանիկ և առողջ նորածին աղջիկ և երջանիկ ու առողջ մայրիկ: Երախտագիտության զգացում ունեմ։ Սերենա Ուիլյա՛մս, դու հիմա ինձ տվեցիր ևս մեկ անզուգական նվեր»,–գրել է Օհանյանը։ |
Ծնվել է Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի երկրորդ դուստրը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet