Հանի Ռեյն մեկուկես տարեկան է: Նա ծնվել է ոտքերին կարմիր գույնի նշաններով:
Նրա ծնողները՝ Տանյա և Ադամ Ֆիլիսներն իրենց երեխայի մարմնին առկա նշաններով դաջվածքներ են արել իրենց ոտքերին, որպեսզի աջակցեն և ոգևորեն:
Ծնողները նշել են, որ մարմնի վրա մեծ տարածք զբաղեցնող և տեսանելի նշանները կարող են դժվարեցնել իրենց երեխայի կյանքն ապագայում, և այդ պատճառով էլ դիմել են դաջվածք անելու քայլին: