▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողները, փոխանակ իրենց երեխաների ու Հարությունի մեջ ընկերություն սերմանեն, սխալ քայլերի են դիմում

Մի քիչ քայլենք ու խոսենք Հարությունի մասին, ով սովորում է 6-րդ դասարանում թիվ 71 դպրոցում: 

Ծնողները տեղափոխել են իրենց երեխաներին այն դասարանից, որտեղ սովորում է Հարությունը, ապրի Հարությունը, որ միայնակ կարողանում է հաղթել մի շարք մարդկանց, բայց իմ կարծիքով այստեղ ոչ այնքան Հարությունի խնդիրն է, որքան մնացած ծնողների պրիցիպի հարցը: Կոպիտ ասած, որ ասել ենք սենց, ուրեմն սենց էլ պետք է լինի: Հարությունի խոսքը լսելուց հետո արդեն ասել եմ, որ կազմակերպված, զարգածած երեխա է, ով փորձում է սովորել ու գուցե մի օր իր համառությամբ հասնի մեծ բարձունքների: Բայց այն ծնողները, ովքեր փոխանակ իրենց երեխաների ու Հարությունի մեջ ընկերություն սերմանեն ու դաստիարակեն նորմալ ձևով, սխալ քայլերի են դիմում և իրենք իսկ ազդում են իրենց երեխաների հոգեբանության վրա՝ նրանց երեխաները սովորում են պատասխանատվությունից խուսափել, դիմացինը մեղավոր լինի, թե իրենք, կապ չունի, մեկա դպրոցը կամ դասարանը փոխելը կա ու կա, սկզբում դասարանը հետո աշխատավայրը, այնուհետև ընտանիքը, չի կարելի այդպես:

Էդգար Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին