▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չնայած պարզ լսվում է հայհոյանքը, ըստ պաշտոնյայի՝ ՃՈ աշխատակիցը չի հայհոյել... «ՀԺ»

«armtimes.com կայքը տեսանյութ է տեղադրել, որտեղ արձանագրված են երեկ

երեկոյան Երևանի Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում Սերժ Սարգսյանի կորտեժի համար ճանապարհ բացող ՃՈ աշխատակիցների գործողությունները:

Կայքում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է ՃՈ աշխատակիցը հարձակվում իր հրահանգները չկատարած մեքենայի վրա:

 

Կադրերից երևում է, որ ՃՈ աշխատակիցը հարվածում կամ կտրուկ շարժումով փորձում է հարվածել մեքենային ու այդ ընթացքում չափազանց սուր տոնով գոռում վարորդի վրա: Գոռոցի ընթացքում լսվում են բառեր, որոնք շատ բնորոշ են սեռական հայհոյանքների: Սակայն ոստիկանությունում համոզված են, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը չի հայհոյել:

 

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նշելով, որ քաղաքացուն հայհոյող ոստիկանը արժանի է ամենախիստ պատժի, սակայն համոզմունք է հայտնել, որ տվյալ դեպքում ՃՈ աշխատակիցը չի հայհոյել: Նա նաև գրել է, որ հրապարակման առթիվ ներկայումս ուսումնասիրություն է կատարվում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին