Սան Ֆրանցիսկոյում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ 99-ամյա Թագուհի Քեշիշյանը:
Նա XX դարի առաջին Ցեղասպանության ականատեսներից էր, երբ Օսմանյան Թուրքիան բնաջնջեց տեղի հայ բնակչության մեծ մասին: Այս մասին գրում է Asbarez-ը։
Թագուհի Քեշիշյանը բազմիցս ցանկություն է արտահայտել, որպեսզի թուրքական կառավարությունը և ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը:
«Մենք երբեք չպիտի մոռանանք այն, ինչ արեց Թուրքիան… Պետք է միշտ հիշենք». Տեղի հայ համայնքին ուղղված ուղերձում ասել է Թագուհի Քեշիշյանը:
Թագուհին ծնվել է Ադանա քաղաքում՝ 1915 թվականի փետրվարի 14 – ին: 1909 թվականի ջարդերի ժամանակ նրա մոր՝ Մարիի ընտանիքի բոլոր անդամները սպանվել են, իսկ գյուղը կործանվել է: Մարիին հարևաններն են փրկել, ապա խնամել նրան: Թագուհին երբեք չի ճանաչել հորը: Երբ նա երկու տարեկան էր, հայրը զորակոչվել է թուրքական բանակ: