▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմեռ պապիկից գաղտնի նվեր եմ խնդրել. Սոնա Ռուբենյան

ESem.am-ը գրում է. Երիտասարդ երգչուհի Սոնա Ռուբենյանն այս տարի անսովոր Ամանոր է ունենալու: Առաջին անգամ նա ընտանիքի անդաների հետ Նոր տարին դիմավորելու են արտերկրում: Կայքի հետ զրույցում երգչուհին նշեց, որ տոնական օրերին Մոսկվայում են լինելու:

«Ամանորի գիշերը տանը չդիմավորելն ինձ համար մի փոքր անսովոր է, հուսով եմ՝ այնտեղ այնքան ուրախ օրեր կունենանք, որ չենք զղջա: Հայաստանից բացակայելու պատճառով նաև Եղևնի չենք զարդարի, որ իրեն միայնակ չզգա»- մեզ հետ զրույցում նշեց երգչուհին:

Սոնայի հավաստմամբ՝ արդեն հասցրել է ընտանիքի անդամների ու մտերիմների համար նվերներ պատրաստել: «Ամեն տարի փորձում եմ հարազատներիս հաճելի անակնկալներ մատուցել: Այս տարի էլ իրենց համար անհրաժեշտ իրեր եմ գնել ու Ամանորին համահունչ փաթեթավորել»,- վստահեցրեց նա:

Նոր տարին շատ սիրող ու Ամանորի գիշերվան անհամբեր սպասող երգչուհին սիրով պատասխանեց կայքի պատրաստած տոնական բլից հարցերին:

Սիրում եմ Ամանորը, որովհետև մանկությանս ուրախ օրերն եմ հիշում: 

Չեմ սիրում Ամանորը, որովհետև շա՜տ եմ սիրում 

Ամանորի գիշերն առաջինը շնորհավորում եմ ընտանիքիս անդամներին:

Տարվա մեջ միակ անգամն է, որ հանդիպում եմ հեռու բարեկամներիս:

Նոր տարվա գիշերը հեքիաթային է:

Նոր տարին ինձ համար ամենաուրախ ու ամենագեղեցիկ տոնն է:

Ամանորին միշտ փորձում եմ գեղեցիկ տեսք ունենալ 

Ձմեռ պապիկից գաղտնի նվեր եմ խնդրել 

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին