▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցմահ դատապարտյալի նամակը նախարարին. Շտապեք ապաշխարելու

jfhr.am. ՀՀ պատժի առավելագույն չափի դատապարտյալ Արմենակ Լևոնի Մնջոյանը բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: 

Նամակում մասնավորապես նշված է. 

«11. Փրկի՛ր նրանց, ում մահվան են տանում, և ոչինչ մի՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար: 12. Բայց եթե ասես, թե՝ «ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ»,-ապա իմացի՛ր, որ Տերը ճանաչում է բոլորի ստերը և նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին և իւրաքանչիւրին» հատուցելու է ըստ նրա գործերի:» (Աստվածաշունչ. Առակներ 24 երեսուն իմաստուն խոսքեր 25): 

Պարոն նախարար՝ 

Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրից՝ 2010.12.17 առ այսօր, Դուք առաջնորդվել եք «Ես նրան չեմ ճանաչում» աստվածամերժման սկզբունքով և Ձեր կրիմինալ ստեղծագործական խոշտանգումների արդյունքում, շարունակաբար, դաժանաբար և տարբեր միջոցներով սպանում եք դատապարտյալներին, միևնույն ժամանակ հանրության առջև հանդես գալով որպես սրտացավ, բարեպաշտ և ամենայն փրկիչ նախարար: 

Պարոն Հրայր, արդեն ժամանակն է, որ սույն նամակս ստանալուն պես ներկայանաք ՀՀ նախագահին հրաժարականով, պատճառաբանությամբ, ինչպես ՊԱՉ-ի դատապարտյալներ՝ Ռ. Օսիպյանի,Մ. Սեմիրջյանի, և այլոց դաժանաբարո սպանությունների, նույնպես էլ սույն թվականի հունիսի 20-ին պատժախցում կախվելու միջոցով «ինքնասպանության» ենթարկված 22-ամյա Մանվել Հազրոյանի փաստարկները: 

Եվ քանի դեռ դուք Տիրոջ կամոք դեռևս ողջ և առողջ շրջում եք Վահան Հովհաննիսյանի «մութ դալաններով», շտապեք ապաշխարելու և ամեն մի օր ապրեք այնպես, ինչպես վերջին օր... 

Թող Տերը փրկի Ձեր ողորմելի հոգին» 

 

Աղբյուր` jfhr.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին